Հայաստանում դեռևս առկա է 42 165 966 մ² մակերեսով ականներով և չպայթած զինամթերքներով տարածք

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնը ամփոփել է 2023 թվականին կատարված աշխատանքները։ Ինչպես տեղեկացրին «Արմենպրես»-ին տեղեկացրին ականազերծման գործողությունների ազգային մարմնից, Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի կողմից 2023 թվականին իրականացված ոչ տեխնիկական հետազոտական աշխատանքների արդյունքում ավելացել է պայթյունավտանգ զինամթերքներով աղտոտված ևս 2 նոր հաստատված վտանգավոր տարածք՝ 3 190 188 մ² մակերեսով։

«ՀԱՓԿ» ականազերծողները 2023 թվականի տարեկան պլանով նախատեսված 50 000 մ2 տարածքի փոխարեն Վայոց ձորի Ջերմուկ համայնքի Ջերմուկ, Կեչուտ և Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Սոթք, Գեղամասար բնակավայրերում պայթյունավտանգ զինամթերքներից մաքրել են ընդհանուր 234 192 մ² աղտոտված տարածք։ Մաքրված տարածքներում տեղադրվել են «Կանաչ պիտակ» ցուցանակներ՝ փաստելով, որ դրանք անվտանգ են, և հանձնվել տեղական ինքնակառավարման մարմիններին՝ հետագա նպատակային օգտագործման համար։

«2023 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում դեռևս առկա է 42 165 966 մ² մակերեսով ականներով և չպայթած զինամթերքներով աղտոտված 111 հաստատված և 25 կասկածելի վտանգավոր տարածքներ։

Պայթուցիկ զինամթերքով առավել բարձր աղտոտվածության մակարդակ ունեցող մարզերն են Գեղարքունիքը և Սյունիքը»-նշված է հաղորդագրության մեջ։

Հայերեն Español Русский

Մալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանա

Աբովյանում կայանալիք ՏԻՄ ընտրություններում ՔՊ ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը

Վերակառուցվում է Երևանի հարավային մուտքը՝ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը

Այլ անձանց բջջային հեռախոսներով և նրանց անվամբ ձևակերպել են մոտ 15 միլիոն դրամի վարկեր․ Տավուշի քրեական ոստիկանների բացահայտումը

Գևորգ Պապոյանն այցելել է «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի Արտաշատի մթերման կետ

Թրամփի կարծիքով` Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմը շատ շուտով կավարտվի

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Սարգիս Հայոցյանն ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից

Մաշտոցի անվան Մատենադարանի և Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի միջև հուշագիր է ստորագրվել

Հայաստանի և Ռուսաստանի առաջատար գիտնականները Երևանում քննարկում են գիտության և արդյունաբերության ոլորտներում ԱԲ կիրառման հեռանկարները