Միջազգային

Արգենտինայի նախագահը պաշտոնապես մերժել է ԲՐԻԿՍ-ին անդամակցելու հրավերը

1 րոպեի ընթերցում

Արգենտինայի նախագահը պաշտոնապես մերժել է ԲՐԻԿՍ-ին անդամակցելու հրավերը

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը նամակներ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինին, որոնցում մերժել է ԲՐԻԿՍ-ի անդամ դառնալու կողմերի հրավերը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել են «Կոմերսանտ»-ը, վկայակոչելով «Infobae» պարբերականը և «TNT» հեռուստաալիքը։

Լրատվամիջոցների տվյալներով՝ Միլեյը ԲՐԻԿՍ-ից դուրս գալու իր որոշման մասին տեղեկացրել է նաև Բրազիլիայի նախագահ Լուլա դա Սիլվային, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին և Հարավային Աֆրիկայի նախագահ Սիրիլ Ռամաֆոսին։

Արգենտինան ԲՐԻԿՍ-ին անդամակցելու հայտ էր ներկայացրել 2023-ի ամռանը, երբ երկրի գործող նախագահը Ալբերտո Ֆերնանդեսն էր: Ընտրություններում հաղթելուց հետո Խավիեր Միլեյը հայտարարել էր, որ դեմ է ԲՐԻԿՍ-ին Արգենտինայի անդամակցությանը:

2023 թվականի օգոստոսին Յոհանեսբուրգում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի արդյունքներով 2024 թվականի հունվարի 1-ից խմբին անդամակցելու պաշտոնապես հրավիրվել են Արգենտինան, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան, Իրանը, Եգիպտոսը և Եթովպիան։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում