Միջազգային

Ռուսական «Գազպրոմը» միջնաժամկետ պայմանագրեր կկնքի 3 երկրի հետ

1 րոպեի ընթերցում

Ռուսական «Գազպրոմը» միջնաժամկետ պայմանագրեր կկնքի 3 երկրի հետ

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը 2024 թվականի կեսերին 15-ամյա միջնաժամկետ պայմանագրեր կկնքի Ղրղզստանի, Ղազախստանի և Ուզբեկստանի հետ,

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ այս մասին հայտարարել է ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլերը։

«15 տարվա միջնաժամկետ պայմանագրերը, որոնք մենք պայմանավորվել ենք Ղրղզստանի, Ղազախստանի և Ուզբեկստանի մեր գործընկերների հետ, կկնքվեն հաջորդ տարվա կեսերին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումում: 2025 թվականի նոյեմբերի 1-ին այս պայմանագրերի շրջանակներում վստահելի, կայուն մատակարարումներ կսկսվեն Կենտրոնական Ասիայի հանրապետություններին»,- ասել է Միլերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում