Գյումրու քաղաքապետը պարգևներ է հանձնել Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց աջակցություն ցույց տված կառույցների ներկայացուցիչներին

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ,28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ️ Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը պարգևներ է հանձնել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցություն ցույց տված կառույցների ներկայացուցիչներին։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, 2023 թվականի ընթացքում Գյումրու համայնքապետարանի հետ ակտիվ համագործակցության, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին աջակցություն ցուցաբերելու գործում ներդրած ջանքերի, անմնացորդ նվիրումի և բարձր պատասխանատվության ցուցաբերելու համար պատվոգրերով են պարգևատրվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գյումրու Հայորդաց տան տնօրեն Աստղիկ Եդիգարյանը, ՀԱԵ Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնի սոցիալական ուղղությամբ պատասխանատու Լուսիկ Մուրադյանը, «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ հանրային կապերի պատասխանատու Արմենուհի Մխոյանը, ԲՀԿ Շիրակի մարզի կանանց խորհրդի նախագահ Հասմիկ Վիրաբյանը, «Հայկական Կարմիր Խաչի» ընկերության Շիրակի մարզի մասնաճյուղի տնօրեն Սամվել Մադոյանը, ՄՍԾ Գյումրու տարածքային կենտրոնի սոցիալական աշխատանքի և զբաղվածության ծրագրերի բաժնի փորձագետ Մկրտիչ Շահվալադյանը: Վարդգես Սամսոնյանը նախ ողջունել, ապա իր շնորհակալության և երախտիքի իր խոսքն է հղել ներկաներին՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների տեղավորման ու մնացյալ գործերում իրականացված ահռելի աշխատանքների, անմնացորդ նվիրումի և այդչափ պատրաստակամության համար:

Հյուրերն իրենց հերթին խոսել են համատեղ աշխատանքի, միմյանց աջակցելու մասին, միաժամանակ հույս հայտնել, որ գալիք տարում այսօրինակ սոցիալական ծրագրերին իրականացման անհրաժեշտություն չի լինի և բոլորի ներուժը ուղղված կլինի դեպի այլ ծրագրեր նախաձեռնելուն և իրականացնելուն: Ներկաները միաժամանակ ընդգծել են համայնքապետարանի և, մասնավորապես, համայնքի ղեկավարի պատրաստակամությունն ու նվիրումը, այդ օրերին առաջ քաշված հարցերի դեպքում:

Հայերեն

Մունդիալ-2026. Պորտուգալիան խոշոր հաշվով հաղթեց Ուզբեկստանին

Ֆրանսիայում քառասուն մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից

Պապոյանը ՀՀ-ում ԵՄ դիվանագիտական ներկայացուցիչների հետ քննարկել է հայկական արտադրանքի արտահանումների ընդլայնման հարցերը

Կոստանյանը հանդիպել է Եվրահանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրենի հետ

Քննարկվել են ընտանեկան և կենցաղային բռնության դեմ պայքարի շրջանակում առողջապահության ոլորտում բարեփոխումներն ու առկա խնդիրները

Միգրացիոն ոլորտի բարեփոխումների շրջանակում՝ ՀՀ մի շարք բնակավայրերում կառուցվում են սպասարկման նոր գրասենյակներ

Կոստանյանը և Եվրահանձնաժողովի նախագահի խորհրդականը կարևորել են բարձրաստիճան շփումները առկա օրակարգերի առաջմղման համատեքստում

ՀՀ ԱԳ փոխնախարարը կարևորել է տարածաշրջանային կապակցվածության զարգացումն ու այդ համատեքստում հարևան երկրների հետ երկխոսությունը

Մեկնարկել է Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունների նոր փուլը

Ռուբինյանը ԵԽԽՎ-ում անդրադարձել է ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում արտաքին միջամտությանը