Հասարակական

ԱրարատԲանկը՝ 2023-ի լավագույն ԿՍՊ բանկ Հայաստանում

2 րոպեի ընթերցում

ԱրարատԲանկը՝ 2023-ի լավագույն ԿՍՊ բանկ Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱրարատԲանկը բրիտանական The Global Banking & Finance Review հեղինակավոր ամսագրի կողմից ճանաչվել է «Լավագույն ԿՍՊ բանկ Հայաստանում»։

Այս հեղինակավոր մրցանակն ընդգծում է կորպորատիվ սոցիալական պատասխանատվության նկատմամբ բանկի հանձնառությունն ու պատասխանատվությունը։

Մրցանակը շնորհվել է`հաշվի առնելով ԱրարատԲանկի իրականացված սոցիալական ծրագրերը, որդեգրած սոցիալական ուղղություններն ու ձեռքբերումները։

«Այս մրցանակը կրթական, առողջապահական և բնապահպանական ոլորտներում ԱրարատԲանկի շարունակական ջանքերի մասին է։ Մենք հավատացած ենք, որ ընկերությունները պարտավոր են նպաստել այն համայնքների բարեկեցությանը, որտեղ գործում են՝ ֆինանսական արդյունքներից զատ գեներացնելով նաև ոչ ֆինանսական արդյունքներ: Սոցիալական նախաձեռնություններն ԱրարատԲանկի կորպորատիվ մշակույթի անբաժանելի մասն են, և մենք ձգտում ենք մեր գործողությունների միջոցով ստեղծել կայուն և դրական փոփոխություններ։ Շնորհակալ ենք Global Banking and Finance Review ամսագրին մրցանակի համար»,- նշել է ԱրարատԲանկի գործադիր տնօրենի հասարակայնության հետ կապերի գծով խորհրդական Աննա Ալլահվերդյանը։

2011 թվականից ի վեր Global Banking and Finance Review-ի մրցանակներն արտացոլում են ֆինանսական համայնքի նորարարությունները, ձեռքբերումները, առաջադեմ և ոգեշնչող փոփոխությունները:

Global Banking & Finance Review ամսագիրը Մեծ Բրիտանիայում հիմնադրված առցանց և տպագիր առաջատար ամսագիր է։ Այն ներկայացնում է անկախ տեղեկատվություն ֆինանսական աշխարհի նորությունների և արդի թեմաների մասին։ Նշենք, որ հաղթողների ընտրությունն իրականացվել է ոլորտի վերլուծաբանների, բանկային խորհրդատուների, ինչպես նաև ամսագրի խմբագիրների և ղեկավար աշխատակիցների հետազոտությունների հիման վրա:

Կարդացեք հոդվածը` Englishفارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում