Միջազգային

Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 21 հազարը

1 րոպեի ընթերցում

Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 21 հազարը

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 21 հազար 110-ի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, հայտնել են Գազայի առողջապահության նախարարությունից՝ հավելելով, որ վիրավորվել է 55 հազար 243 մարդ։

Առողջապահության նախարարության ներկայացուցչի տեղեկատվությամբ՝ միայն վերջին 24 ժամում իսրայելական զինված ուժերի հարցվածների հետևանքով զոհվել է 195 մարդ։

Նա մտահոգություն է հայտնել Գազայի հարավում գտնվող՝ Նասերի անվան բժշկական համալիրի վերաբերյալ, որտեղ կարող է կրկնվել նույն սցենարը, ինչ հյուսիսային հատվածում տեղակայված «Աշ-Շիֆա» հիվանդանոցի դեպքում՝ կոչ անելով միջազգային կազմակերպություններին ձեռնարկել արդյունավետ և հրատապ միջոցներ՝ ապահովելու բժշկական համալիրի, անձնակազմի, վիրավորների, հիվանդների և հազարավոր տեղահանվածների պաշտպանությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում