Միջազգային

ԱՄՆ նախագահը և Կատարի էմիրը քննարկել են ՀԱՄԱՍ-ի պատանդների ազատ արձակման հարցը

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահը և Կատարի էմիրը քննարկել են ՀԱՄԱՍ-ի պատանդների ազատ արձակման հարցը

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Կատարի էմիր շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանին դեկտեմբերի 26-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են հարցեր, որոնք վերաբերել են ​​ՀԱՄԱՍ-ի կողմից գերեվարված պատանդների ազատ արձակմանը և Գազայի հատված մարդասիրական օգնության առաքմանը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված է Սպիտակ տան մամուլի ծառայության հրապարակած հայտարարության մեջ։

Փաստաթղթի համաձայն՝ ղեկավարները քննարկել են ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող մնացած բոլոր պատանդներին՝ ներառյալ ամերիկացի քաղաքացիներին ազատելու անհետաձգելի ջանքերը։ Բացի դրանից, նրանք խոսել են «Գազա կենսականորեն կարևոր մարդասիրական օգնության մշտական հոսքի մեծացմանն ուղղված ջանքերի մասին:

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում