Միջազգային

Ալիևը Լուկաշենկոյին հրավիրել է այցելել Բաքու

1 րոպեի ընթերցում

Ալիևը Լուկաշենկոյին հրավիրել է այցելել Բաքու

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին հրավիրել է այցելել Բաքու: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով «Բելտա» գործակալությունը:

«Սպասում ենք Ադրբեջանում», - Ալիևի խոսքերն է մեջբերում Բելտա գործակալությունը:

Քննարկվել է նաև միջազգային օրակարգը, Ադրբեջանի ղեկավարը մանրամասն տեղեկացրել է Կովկասում տիրող իրավիճակի մասին:

Ադրբեջանի և Բելառուսի ղեկավարների հանդիպումը կայացել է Սանկտ Պետերբուրգում, որտեղ նրանք ժամանել են ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը մասնակցելու համար:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում