Միջազգային

Գազայում երկու ամսում մարդասիրական օգնություն տեղափոխող ավելի քան 4,7 հազար մեքենա են ընդունել

1 րոպեի ընթերցում

Գազայում երկու ամսում մարդասիրական օգնություն տեղափոխող ավելի քան 4,7 հազար մեքենա են ընդունել

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գազայի հատվածի բնակչությանը Եգիպտոսի տարածքից մարդասիրական օգնություն հասցնող շուրջ 4,7 հազար բեռնատար է ընդունել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Պաղեստինի Կարմիր մահիկի հայտարարությունը։

«Պաղեստինի Կարմիր մահիկի ներկայացուցիչները ստացել են 4760 բեռնատար, որոնք հոկտեմբերի 21-ից մինչև դեկտեմբերի 22-ը Եգիպտոսից մարդասիրական օգնություն էին տեղափոխում բնակիչներին»,- նշված է հայտարարությունում:

Պաղեստինյան Կարմիր մահիկը պարզաբանել է, որ Գազա ժամանած մեքենաներից 3049-ը ուղարկվել է բնակչությանը, ավելի քան 1,7 հազարը հայտնվել է ՄԱԿ-ի մերձավորարևելյան գործակալության տրամադրության տակ ՝ պաղեստինցի փախստականների օգնության և աշխատանքների կազմակերպման համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում