Նեթանյահուն նշել է երեք պայման Գազայի հատվածում խաղաղության համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նշել է երեք պայման Գազայի հատվածում հակամարտությունը դադարեցնելու համար։ Դա ՀԱՄԱՍ-ի ոչնչացումն է, անկլավի ապառազմականացումն ու ապառադիկալացումը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին Իսրայելի վարչապետը հոդված է հրապարակել The Wall Street Journal-ում։

«ՀԱՄԱՍ-ը պետք է ոչնչացվի, Գազան պետք է ապառազմականացվի, իսկ պաղեստինյան հասարակությունը պետք է ապաարմատականացվի: Սրանք երեք նախապայմաններն են Իսրայելի և Գազայի հատվածում նրա պաղեստինցի հարևանների միջև խաղաղության համար», - գրել է Նեթանյահուն:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և շատ այլ երկրներ հավանություն են տալիս ​​պաղեստինյան արմատական շարժումը ոչնչացնելու` Իսրայելի մտադրությանը։ «Այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է վերացնել նրա ռազմական ներուժը և վերջ դնել Գազայի հատվածում նրա քաղաքական տիրապետությանը», - նշում է Նեթանյահուն։

Ինչպես նշում է Նեթանյահուն, անկլավի ապառազմականացման համար անհրաժեշտ է «ստեղծել ժամանակավոր անվտանգության գոտի Գազայի հատվածի պարագծի երկայնքով և տեսչական մեխանիզմ Գազայի հատվածի և Եգիպտոսի սահմանին», որը կկանխի զենքի մաքսանենգությունը Գազայի տարածք։

Հոդվածում հրեական պետության վարչապետը նաև նշել է, որ պաղեստինյան քաղաքացիական հասարակությանն «անհրաժեշտ է վերափոխել այնպես, որ նրա ժողովուրդն աջակցի ահաբեկչության դեմ պայքարին, այլ ոչ թե ֆինանսավորի այն»։

«Հենց ՀԱՄԱՍ-ը ոչնչացվի, Գազայի հատվածը կապառազմականացվի, իսկ պաղեստինյան հասարակությունը կսկսի ապաարմատականացման գործընթացը։ Գազան կարող է վերականգնվել, և Մերձավոր Արևելքում ավելի լայն խաղաղության հեռանկարներն իրականություն կդառնան», - եզրափակել է Նեթանյահուն:

Հայերեն English Français Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ