Միջազգային

Առնվազն 10 իրաքցի ուժայիններ են վիրավորվել ԱՄՆ-ի ավիահարվածների հետևանքով. Al Arabiya

1 րոպեի ընթերցում

Առնվազն 10 իրաքցի ուժայիններ են վիրավորվել ԱՄՆ-ի ավիահարվածների հետևանքով. Al Arabiya

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի ուժային կառույցների առնվազն 10 աշխատակիցներ են վիրավորվել ԱՄՆ-ի ավիահարվածների հետևանքով։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդել է Al Arabiya հեռուստաալիքը։

Ըստ նրանց տվյալների՝ ամերիկացի զինվորականները թիրախներին հարվածներ են հասցրել Բաբիլի և Վասիթի նահանգներում։ Գնդակոծությունների հետևանքով զոհվել է նաև մեկ մարդ, վիրավորվել են անանուն խմբավորումների ևս վեց մարտիկներ։

Իր հերթին Ash-Sharq հեռուստաալիքը հայտնել է, որ Իրաքի Վասիթի նահանգում շիաների «Հեզբոլլահ ալ Նուջաբաա» իրանամետ շարժման ճամբարը հարձակման է ենթարկվել անօդաչու թռչող սարքի միջոցով։

Ավելի վաղ ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը հայտնել է Իրաքում շիաների «Քաթայիբ Հեզբոլլահ» խմբավորման օբյեկտներին հարվածներ հասցնելու մասին՝ ի պատասխան Իրաքում և Սիրիայում կոալիցիոն ուժերի վրա հարձակումների:

Կարդացեք հոդվածը` فارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում