ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ Ուկրաինան և Վրաստանը պետք է պարտադիր անդամագրվեն դաշինքին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինան և Վրաստանը պետք է դառնան Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Վրաստանի հանրային հեռուստաընկերության կայքը, այդ մասին հայտարարել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։

«Մենք հավատում ենք մեր «Բաց դռների» քաղաքականությանը, որն ամրագրված է մեր հիմնադիր պայմանագրում: Մենք շատ հավատարիմ ենք 2008 թվականին ընդունված որոշմանը, որտեղ հստակ հաստատված է այն դրույթը, որի համաձայն՝ և՛ Ուկրաինան, և՛ Վրաստանը ինչ-որ պահի կդառնան դաշինքի անդամ»,- ասել է Կոլոմինան։

Նա հավելել է, որ միևնույն ժամանակ Եվրամիությունը հետևում է իր պահանջների կատարմանը, հետևաբար միասին աշխատում ենք, որպեսզի տեսնենք Վրաստանի և Ուկրաինայի կողմից եվրաատլանտյան ճանապարհին իրականացվող քայլերը։

Հայերեն فارسی ქართული Русский

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի

Երևանյան հռչակագիրը կարևոր քաղաքական աջակցություն է COP17-ի բանակցություններին. Համբարձում Մաթևոսյան