Հասարակական

Երևանի քաղաքապետարանը պլանավորում է հաջորդ տարի 200 նոր ավտոբուսով համալրել շարժակազմը

1 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետարանը պլանավորում է հաջորդ տարի 200 նոր ավտոբուսով համալրել  շարժակազմը

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքապետարանը 2024 թվականին պլանավորում է 200 նոր ավտոբուսով համալրել հանրային տրանսպորտի շարժակազմը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`դեկտեմբերի 25-ին Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այս մասին նշեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Շարունակում ենք համալրել մեր հանրային տրանսպորտի շարժակազմը, և պլանավորում ենք մոտ 200 ավտոբուս ևս ավելացնել մեր գծերում: Պլանավորում ենք ունենալ նոր, առանձնացված ավտոբուսային գծեր։ Բոլոր այն փոփոխությունները, որոնք տեղի են ունենում հիմա, մեկ ընդհանուր տրամաբանության մաս են»,-ասաց նա:

Ավինյանն ընդգծեց, որ Երևանի քաղաքապետարանն ամեն ինչ անելու էն, որպեսզի հանրային տրանսպորտից օգտվող մարդուն ապահովի լավագույն պայմաններով:

Կարդացեք հոդվածը` Españolفارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում