Փոդքասթ

Podcast-Հարց բժշկին. բազային և լրացուցիչ առողջապահական փաթեթից կարող է օգտվել միայն սոցփաթեթի շահառուն

2 րոպեի ընթերցում

Podcast-Հարց բժշկին. բազային և լրացուցիչ առողջապահական փաթեթից կարող է օգտվել միայն սոցփաթեթի շահառուն

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական ծրագրով աշխատողներին տրամադրվող սոցիալական փաթեթի ուղղություններից՝ առողջապահական և՛ բազային, և լրացուցիչ փաթեթից, կարող է օգտվել միմիայն սոցփաթեթի շահառուն: Նոր փոփոխության համաձայն նաև՝ հանգստի համար նախատեսված գումարը շահառուն կարող է օգտագործել ստոմատոլոգիական ծառայություններից (թերապևտիկ և վիրաբուժական) օգտվելու համար:

«Արմենպրես»-ը «Հարց բժշկին» նախագծի շրջանակում այս մասին հայտարարեց Առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության պայմանագրային գործընթացի կազմակերպման բաժնի պետ Հայաստան Հակոբյանը:

«Սոցփաթեթի շահառուն նախ օգտվում է կանխարգելիչ բժշկական քննության փաթեթից, որն անցնում է տարածքային պոլիկլինիկայում, որից հետո ակտիվանում է նրա լրացուցիչ փաթեթը, այսինքն՝ այն 72 հազար դրամը, որն ինքը կարող է օգտագործել մոտավորապես 5-6 ուղղություններով: Բացի այդ, եթե քաղաքացին ունի նաև հիվանդանոցային բուժօգնության այլ անհրաժեշտություն, ապա հստակ նշված է հիվանդանոցային այն ծառայությունների ցանկը և փաթեթը, որից սոցփաթեթի շահառուն կարող է օգտվել»,- նշեց Հակոբյանը:

HM2_0994.JPG (602 KB)

Նա նշեց, որ կառավարության համապատասխան որոշմամբ՝ 2012 թվականից հստակ նշված 6 ուղղություններից, և՛ բազային, և՛ լրացուցիչ առողջապահական փաթեթից, բացառապես օգտվում է միայն սոցփաթեթի շահառուն, իսկ մնացած՝ հանգստի իրավունքից, ուսման վարձի վճարումից, հիփոթեքային տոկոսների վճարումից, առողջարանային սպա կենտրոններից կարող են օգտվել նաև ընտանիքի անմիջական անդամները՝ ծնող, զավակ, քույր, եղբայր, պապ, տատ, թոռ՝ եթե ապրում են համատեղ:

Սոցիալական փաթեթի շրջանակում արտահիվանդանոցային բուժման ի՞նչ տեսակներ է հասանելի քաղաքացիներին, ի՞նչ պայմաններ կան: Ի՞նչ հարցեր են կարգավորել՝ «Արմեդ» համակարգին անցնելով… Այս և մի շարք այլ հարցերին ու մասնագետի կողմից առաջարկվող լուծումներին առաջարկում ենք ծանոթանալ՝ լսելով փոդքաստը:

ԳայանեԳաբոյան

Լսեք նաև այլ թեմաներովPodcast-ները

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում