Հասարակական

Երևանի քաղաքապետը Հովհաննես Չեքիջյանին պարգևատրել է «Արգիշտի առաջին» հուշամեդալով

1 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետը Հովհաննես Չեքիջյանին պարգևատրել է «Արգիշտի առաջին» հուշամեդալով

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ՀՀ ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանի 95-րդ հոբելյանի առթիվ վերջինիս պարգևատրել է «Արգիշտի առաջին» հուշամեդալով: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Տիգրան Ավինյանի «Ֆեյսբուք»-ի էջում կատարված գրառումից:

«Ներկա էի Հայաստանի ազգային հերոս, Երևանի պատվավոր քաղաքացի, մաեստրո Հովհաննես Չեքիջյանի 95-րդ հոբելյանի միջոցառմանը:

Սիրելի՛ մաեստրո, Ձեր ուժն ու եռանդն իսկապես նախանձելի են և օրինակելի:

Շնորհակալ ենք հայ երգարվեստում Ձեր ունեցած ներդրման համար, լիահույս եմ, որ «Արգիշտի առաջին» հուշամեդալն իր ուրույն տեղը կգտնի ձեր մյուս մեդալների և մրցանակների շարքում»,- գրել է քաղաքապետը՝ կից հրապարակելով նաև լուսանկարներ հոբելյանական երեկոյից:

Կարդացեք հոդվածը` EspañolفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում