ՌԴ նախագահի թեկնածու առաջադրվելու հավակնորդների թիվը հասել է 29-ի

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջիկա ընտրություններում ՌԴ նախագահի թեկնածու առաջադրվելու հավակնորդների թիվն արդեն հասել է 29-ի:

Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին ՌԴ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում հայտնել է հանձնաժողովի ղեկավար Էլլա Պամֆիլովան։

Ըստ աղբյուրի՝ ինքնաառաջադրված թեկնածուների փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը դեկտեմբերի 27-ն է:

ՌԴ նախագահի ընտրությունները կանցկացվեն 2024-ի մարտի 15-17-ին։

Հայերեն English