Միջազգային

Նիդերլանդները Ուկրաինային կմատակարարի 18 F-16 կործանիչ

1 րոպեի ընթերցում

Նիդերլանդները Ուկրաինային կմատակարարի 18 F-16 կործանիչ

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդերլանդները 18 F-16 կործանիչ կմատակարարի Ուկրաինային: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է Նիդերլանդների վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Մարկ Ռյուտեն X-ի իր միկրոբլոգում:

«Այսօր ես նախագահ Զելենսկիին տեղեկացրել եմ մեր կառավարության որոշման մասին՝ պատրաստելու նախնական 18 F-16 կործանիչ՝ Ուկրաինա առաքելու համար: F-16-ների մատակարարումը Ուկրաինային ռազմական աջակցության վերաբերյալ պայմանագրերի կարևորագույն տարրերից է»,-նշել է Ռյուտեն:

Նա հավելել է, որ արտահանման թույլտվությունից բացի՝ մինչ առաքումը մի շարք այլ չափանիշներ նույնպես պետք է պահպանվեն, այդ թվում անձնակազմի և ենթակառուցվածքների պահանջները:

«Այս որոշումը հաստատում է Նիդերլանդների անմնացորդ հանձնառությունը՝ տրամադրելու Ուկրաինային այն աջակցությունը, որն անհրաժեշտ է Ռուսաստանի ագրեսիային արձագանքելու համար»,-գրել է Ռյուտեն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում