Միջազգային

Բայդենը 2024 թվականին պաշտպանական ծախսերի համար կտրամադրի ռեկորդային բյուջե

1 րոպեի ընթերցում

Բայդենը  2024 թվականին պաշտպանական ծախսերի համար կտրամադրի  ռեկորդային բյուջե

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է 2024 ֆինանսական տարվա պաշտպանական բյուջեն:

Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, այս մասին հայտնել է Սպիտակ տունը:

Փաստաթուղթը ենթադրում է 886,3 մլրդ դոլարի հատկացում պաշտպանության և էներգետիկայի նախարարությունների, ԱՄՆ պետդեպարտամենտի և հետախուզական ծառայությունների պրոֆիլային ծրագրերի համար, որը 28 մլրդ դոլարով ավելի է, քան նախորդ տարի։

Բյուջեն ներառում է 800 մլն դոլարի օգնություն Ուկրաինային, միաժամանակ նախատեսվում է խստացնել վերահսկողությունը Կիևին հատկացված միջոցների օգտագործման նկատմամբ։

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیFrançais
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում