Ղրղզստանը պաշտոնապես փոխել է պետական դրոշը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովը դեկտեմբերի 22-ին ստորագրել է Ղրղզստանի նոր պետական դրոշի մասին օրենքը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Ղրղզստանի նախագահի աշխատակազմը։

Ինչպես պարզաբանում է պետության ղեկավարի աշխատակազմը, փաստաթուղթն ընդունվել է Ղրղզստանի Հանրապետության գլխավոր պետական խորհրդանիշներից մեկի՝ երկրի դրոշի կատարելագործման նպատակով:

Փոխվել է արևի ճառագայթների ալիքների ձևը, դրանք ուղիղ են դարձել։

Օրենքով նախատեսված է նաև, որ Ղրղզստանի պետական դրոշի պատկերով բոլոր տեսակի պաշտոնական փաստաթղթերը գործում են մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը, իսկ տրանսպորտային միջոցների համարանիշները և երկրի պետական դրոշի պատկերով տրանսպորտային միջոցի գրանցման վկայականները գործում են մինչև դրանց փոխարինման մասին համապատասխան մարմնի կողմից որոշում կայացնելը:

Հայերեն English Русский