Միջազգային

Պուտինն ԱՄՆ-ին ու Եվրոպային կոչ է արել «հիմարություն չանել» և վերսկսել համագործակցությունը

1 րոպեի ընթերցում

Պուտինն ԱՄՆ-ին ու Եվրոպային կոչ է արել «հիմարություն չանել» և վերսկսել համագործակցությունը

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները և Եվրոպան պետք է դադարեն «հիմարություն անել» և վերադառնան Ռուսաստանի հետ տնտեսական համագործակցության՝ իրենց սեփական շահերից ելնելով։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ինտերֆաքս»-ի հրապարակումը։

«Ցանկանում եմ նշել, որ մենք մեր դռները չենք փակում ամերիկյան մայրցամաքի, Հյուսիսային Ամերիկայի, ԱՄՆ-ի և Կանադայի առջև, չենք փակում եվրոպական երկրների առջև։ Ընդհանրապես ժամանակն է, որ նրանք դադարեն հիմարություն անել և սպասել, թե երբ մենք կփլուզվենք։ Բոլորի համար պարզ է դարձել, որ եթե ուզում են օգուտ քաղել Ռուսաստանի հետ համագործակցությունից, ապա պետք է դա անել։ Մենք նրանց չենք վանում մեզնից։ Բայց դա իրենց գործն է և իրենց որոշումն է։ Թող իրենք մտածեն՝ ինչով են առաջնորդվում՝ Ռուսաստանի կործանման վերաբերյալ ինչ-որ անցողիկ նկատառումներով թե սեփական երկրների և սեփական ժողովրդի, սեփական մարդկանց շահերով՝ զարգացնելու հարաբերություններն ամբողջ աշխարհում՝ բազմաբևեռ աշխարհի ժամանակակից ժողովրդավարական հիմքի վրա», - ասել է Պուտինը՝ ելույթ ունենալով Ռազմավարական զարգացման և ազգային ծրագրերի հարցերով խորհրդում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում