Միջազգային

Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 20 000-ի, վիրավորների թիվն՝ ավելի քան 52 500-ի

1 րոպեի ընթերցում

Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 20 000-ի, վիրավորների թիվն՝ ավելի քան 52 500-ի

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով պաղեստինցիների շրջանում զոհերի թիվը հասել է առնվազն 20 000-ի։ Նրանց թվում կա 8000 երեխա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Al Jazeera-ն՝ վկայակոչելով պաղեստինյան անկլավի առողջապահական իշխանություններին։

Հաղորդվում է նաև, որ վիրավորների թիվը հասել է 52 586-ի․ նրանց թվում կա 8663 երեխա։

6700 մարդ անհետ կորած է, որոնց թվում՝ 4900 երեխա։

Զոհերի շարքում կա 97 լրագրող, 310 բուժաշխատող և քաղաքացիական պաշտպանության ծառայության 35 աշխատակից։

Հոկտեմբերի 7-ին պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման զինյալների հարձակումից հետո Իսրայելում 1200 մարդ էր սպանվել, շուրջ 240 մարդ՝ գերեվարվել։ 7-օրյա հրադադարի ընթացքում շուրջ 100 գերի փոխանակվել է Իսրայելում բանտարկված 240 պաղեստինցիների հետ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում