Միջազգային

Ֆրանսիան Իսրայելին կոչ է արել փոխել ՀԱՄԱՍ-ի դեմ պայքարի մոտեցումը

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիան Իսրայելին կոչ է արել փոխել ՀԱՄԱՍ-ի դեմ պայքարի մոտեցումը

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի և Իսրայելի դիրքորոշումները պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման դեմ պայքարի մեթոդների վերաբերյալ տարբեր են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննայի՝ France Info հեռուստաալիքին տված հարցազրույցը։

«Ինչպես մեր եվրոպական և ամերիկյան գործընկերների մեծ մասը, մենք շատ հստակ ուղերձ ունենք հրեական պետության համար՝ գործողություններն այլ կերպ վարել», - նշել է նախարարը:

Նրա խոսքով՝ Իսրայելի պաշտպանության բանակը պետք է կետային գործողություններ իրականացնի՝ նախազգուշական միջոցներ ձեռնարկելով Պաղեստինի քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու համար:

«Ռմբակոծությունները չափազանց մեծ վտանգ են ներկայացնում բնակչության համար: Անհրաժեշտ է որքան հնարավոր է շուտ ավելի մեծ ծավալի օգնություն հասցնել քաղաքացիական բնակչությանը: Մենք պետք է Իսրայելից պահանջենք բացել նոր միջանցքներ այդ օգնությունը հասցնելու համար և թույլ տանք այն բաշխել Գազայի ողջ հատվածում, հատկապես հյուսիսում», - ընդգծել է ԱԳ նախարարը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում