ՀԱՊԿ-ը 2024 թվականին 7 զորավարժություն կանցկացնի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտնել է, որ 2024 թվականին ծրագրված են կազմակերպության յոթ համատեղ զորավարժություններ, որոնք տեղի կունենան Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի տարածքում: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) խորհրդի նիստում և 16-րդ լիագումար նիստում:

Բացի այդ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել է, որ ՀԱՊԿ-ը բարդ պայմաններում հաստատակամորեն և հետևողականորեն պահպանել է միավորման մասնակից երկրների անվտանգության ամրապնդման ուղեգիծը:

Ըստ Թաղմաղամբետովի՝ ստեղծված քաղաքական իրողությունները պահանջում են կատարելագործել այն իրավական հիմքերը, որոնք կանոնակարգում են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գործունեության բոլոր ուղղությունները:

«Ստեղծված քաղաքական իրողությունները հրատապ պահանջում են իրավական հիմքերի հետագա կատարելագործում, որոնք կանոնակարգում են մեր կազմակերպության գործունեության և զարգացման բոլոր ուղղությունները», - ասել է նա։

Այս առնչությամբ, կազմակերպության գլխավոր քարտուղարի խոսքով, առանձնահատուկ կարևորություն է ձեռք բերում միջխորհրդարանական համագործակցությունը։

Իմանղալի Թասմաղամբետովը հավելել է, որ աշխարհում ստեղծված իրադրությունն, ամենայն ակնհայտությամբ, պահանջում է նաև աշխատանքի խորացում տեղեկատվական-վերլուծական և կանխատեսման ուղղություններում:

Իր հերթին ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ, ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը նիստի ընթացքում հայտարարել է, որ կենսաբանական անվտանգությունը մոտ ժամանակներս կարող է դառնալ ՀԱՊԿ մասնակից երկրների համագործակցության պաշտոնական ուղղությունը:

Հայերեն Русский

Մունդիալ-2026. Իսպանիան 2010 թվականից ի վեր առաջին անգամ կիսաեզրափակիչում է

Իրանի ու Ինդոնեզիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ

Պակիստանի վարչապետն ու Իրանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները

ԱՄՆ-ի հետ հակամարտությունը երբեք չի ավարտվի Թեհրանի կապիտուլյացիայով․ Մոհամմադ Ղալիբաֆ

Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել․ Անդալուսիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել

Վրաստանում ընդդիմադիր գործիչը դատապարտվել է 13 տարվա ազատազրկման դատարանի շենքը հրկիզելու փորձի համար

Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները

Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է ապօրինի ազատազրկման դատապարտված հայ գերիների բողոքների քննությունը

Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին

Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի