Զոի Կոնստանդնուպուլուն Հունաստանում ՀՀ դեսպանի հետ հանդիպմանը վերահաստատել է իր կուսակցության անվերապահ աջակցությունը Հայաստանին և հայ ժողովրդին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը դեկտեմբերի 18-ին հանդիպել է Հունաստանի օրենսդիր մարմնում և Եվրոպական խորհրդարանում ներկայացված «Ազատության ուղի» կուսակցության ղեկավար Զոի Կոնստանդնուպուլուի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հունաստանում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ Տիգրան Մկրտչյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, բռնի տեղահանված արցախահայերի խնդիրները և միջազգային ատյաններում նրանց իրավունքների բարձրացման անհրաժեշտությունը, Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության պահպանմանն առնչվող հարցերը, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը և դրանցում առկա մարտահրավերները։

Հույն խորհրդարանականն անդրադառնալով իր` որպես Հունաստանի խորհրդարանի նախագահ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Հայաստան կատարած այցին՝ վերահաստատել է իր կուսակցության անվերապահ աջակցությունը Հայաստանին և հայ ժողովրդին և իր պատրաստակամությունը հայտնել վերոնշյալ խնդիրներին լուծումներ տալու նպատակով ջանքեր գործադրել խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում:

Հայերեն العربية English Français Русский Türkçe

ԱՄՆ-ն Պարսից ծոցի երկրներին զգուշացրել է Իրանի դեմ հնարավոր հարվածների վերսկսման մասին. լրատվամիջոց

COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում. համաժողովի արդյունքները գերազանցել են սպասելիքները

Հայաստան-Ֆրանսիա համագործակցություն՝ փրկարարական կարողությունների ամրապնդման ուղղությամբ. ՓԾ տնօրենն ընդունել է Ֆրանսիայի դեսպանության ներքին անվտանգության կցորդին

Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է

ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին

Հորդառատ անձրև հանրապետությունում. փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

ՀՀ ԿԳՄՍ նախարարը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի առաջիկա անելիքները

«ՀայՓաս» ընկերության «Երևան մոլ» առևտրի կենտրոնի գրասենյակի բացման պաշտոնական արարողությունը. ներկա է գտնվել ՀՀ վարչապետը

Եվրոպական ինդեքսներ - 30/10/26

Ամերիկյան ինդեքսները նվազել են - 30/10/26