ԱՄՆ-ն և 9 այլ պետություններ համատեղ գործողություն են սկսել՝ Կարմիր ծովում նավագնացության ազատությունն ապահովելու համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ իշխանությունները և մի շարք այլ պետություններ համատեղ գործողություն են սկսել Կարմիր ծովում նավագնացության ազատությունն ապահովելու համար՝ հաշվի առնելով Եմենի հութի ապստամբների հարձակումները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հայտարարության մեջ։

«Եմենի հութիների անխոհեմ հարձակումների վերջին սրացումը սպառնում է ազատ առևտրին, վտանգի տակ է դնում անմեղ ծովագնացներին և խախտում է միջազգային իրավունքը», - ասված է հայտարարության մեջ:

Օսթինն ընդգծել է, որ Կարմիր ծովում նավերի ազատ անցումը չափազանց կարևոր է միջազգային առևտրի համար, հետևաբար, «նավագնացության ազատության հիմնարար սկզբունքի պահպանման ձգտող ազգերը պետք է միավորեն ուժերը» և արձագանքեն հութիների կողմից առևտրային նավերի վրա իրականացվող հարձակումներին։

«Այդ նպատակով ես հայտարարում եմ «Բարգավաճման պահապան գործողության» ստեղծման մասին, որը կարևոր նոր միջազգային նախաձեռնություն է», - նշել է Օսթինը։

Պենտագոնի ղեկավարի խոսքով՝ գործողությունը նպատակաուղղված կլինի «Կարմիր ծովի հարավում և Ադենի ծոցում անվտանգության մարտահրավերներին համատեղ արձագանքմանը՝ ապահովելու բոլոր երկրների նավարկության ազատությունը և ամրապնդելու տարածաշրջանային անվտանգությունն ու բարգավաճումը»:

Գործողության մասնակիցները կլինեն Մեծ Բրիտանիան, Բահրեյնը, Կանադան, Ֆրանսիան, Իտալիան, Նիդեռլանդները, Նորվեգիան, Սեյշելները և Իսպանիան։

Հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական խմբավորման՝ Իսրայել ներխուժմանը հաջորդեցին Իսրայելի կողմից Գազայի հատվածի գնդակոծությունները և ցամաքային ներխուժումը։ Հութիները հայտարարել են, որ Իսրայելի հետ կապված նավերին թույլ չեն տա անցնել Կարմիր ծովի և Բաբ ալ Մանդեբի նեղուցի ջրերով մինչև պաղեստինյան անկլավում ռազմական գործողությունը չդադարեցվի։

Հայերեն Русский

Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները