Իսլանդիայում հրաբուխ է ժայթքել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսլանդիայի Ռեյկյանես թերակղզու վրա հրաբուխ է ժայթքել, որին նախորդել են մի շարք երկրաշարժեր։ Գրինդավիկ քաղաքից ավելի վաղ 4000 մարդ է տարհանվել։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ի հրապարակումը։

Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկին հարող շրջանում հոկտեմբերի վերջից բարձրացել էր սեյսմիկ ակտիվության մակարդակը։ Օդերևութաբանական ծառայության հաղորդմամբ՝ ժայթքումը տեղի է ունեցել Գրինդավիկ քաղաքից 4 կմ հեռավորության վրա․ սեյսմիկ ակտիվությունը շարժվում է քաղաքի ուղղությամբ։

Հրաբխի ճեղքի երկարությունը մոտավորապես 3,5 կմ է, իսկ լավան ժայթքում է 100-200 խորանարդ մետր/վայրկյան արագությամբ։

Հրաբուխը երևում է մայրաքաղաք Ռեյկյավիկից, որը գտնվում է Գրինդավիկից մոտ 42 կմ հեռավորության վրա։

Հայերեն فارسی Русский

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում

Վերացվել է լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը