Հասարակական

Երևանի քաղաքապետարանն իր ռեսուրսներով պատրաստ է իրականացնել ձյան մաքրման աշխատանքները

1 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետարանն իր ռեսուրսներով պատրաստ է իրականացնել ձյան մաքրման աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի քաղաքապետարանն իր ռեսուրսներով պատրաստ է իրականացնել ձյան մաքրման աշխատանքները․ դրանք կկազմակերպվեն 162 միավոր մասնագիտացված մեքենա-սարքավորումներով: Զուգահեռաբար համալրվում են աղի և ավազի պաշարները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։

«Բացի այդ, համայնքն այս տարի ձեռք է բերել մայթ մաքրող թվով 50 հատուկ տեխնիկա, որն արդեն տեղաբաշխվել է վարչական շրջաններում: Տեխնիկական ռեսուրսներից զատ, շուրջ 800 աշխատակիցներ կներգրավվեն մայթերի, թեքահարթակների, ստորգետնյա և վերգետնյա անցումների, աստիճանավանդակների,

այգիների և պուրակների մուտքերի ձնամաքրման աշխատանքներին: Միևնույն ժամանակ, տեղեկացնում եմ, որ Երևանի ավագանու՝ հարակից տարածքների պարտադիր բարեկարգման հաստատված նորմերի համաձայն, տնտեսվարող սուբյեկտները ձմռան ամսիներին ևս պարտավոր են մաքրել իրենց առևտրային գործունեության հարակից տարածքը: Ավագանու որոշման պահանջները խախտողները կենթարկվեն վարչական պատասխանատվության»,- ասված է հայտարարության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում