ՌԴ ՊՆ-ն հայտնել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման մասին
1 րոպեի ընթերցում
![ՌԴ ՊՆ-ն հայտնել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման մասին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2023/12/1126414.jpg)
ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ղրիմի թերակղզին դեկտեմբերի 15-ի ուշ երեկոյան ենթարկվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ն՝ այս մասին հայտնել են Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունից։
«Հակաօդային պաշտպանության և ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով արտացոլվել է Կիևի կողմից Ղրիմի թերակղզու տարածքում գտնվող օբյեկտներին անօդաչու թռչող սարքերով զանգվածային հարված հասցնելու փորձը։ Բոլոր անօդաչու թռչող սարքերը ոչնչացվել են»,-հայտնել են պաշտպանական գերատեսչությունից։
Նշվում է, որ ռուսական հակաօդային պաշտպանության միջոցները երկու ժամում 26 ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել Ղրիմի տարածքում, ավելի ուշ ՌԴ ՀՕՊ-ը ևս 6 ԱԹՍ է խոսել։