Միջազգային

Հայտնի է Քուվեյթի նոր էմիրի անունը

1 րոպեի ընթերցում

Հայտնի է Քուվեյթի նոր էմիրի անունը

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Քուվեյթի կառավարությունը նոր էմիր է հռչակել 83-ամյա թագաժառանգ Միշաալ ալ-Ահմեդ ալ-Ջաբեր ալ-Սաբահին՝ նրա ավագ եղբոր՝ Նաուաֆ ալ-Ահմեդ ալ-Ջաբեր ալ-Սաբահի մահից հետո:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Քուվեյթի պետական ​​հեռուստատեսությունը:

«Նախարարների խորհուրդը թագաժառանգ արքայազն Միշաալ ալ-Ահմեդ ալ-Ջաբեր ալ-Սաբահին էմիր է հռչակել»,-ասված է ուղերձում, որն ընթերցվել է հեռուստատեսությամբ։

Ավելի վաղ Էմիրի գրասենյակային գործերի նախարար Մուհամեդ Աբդուլլահ ալ-Մուբարաք ալ-Սաբահը հայտնել էր, որ 86 տարեկան հասակում մահացել է էմիր Նաուաֆ ալ-Ահմեդ ալ-Ջաբեր ալ-Սաբահը, ով գահին էր 2020 թվականի սեպտեմբերից։

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում