Միջազգային

Մահացել է Քուվեյթի էմիրը

1 րոպեի ընթերցում

Մահացել է Քուվեյթի էմիրը

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 86 տարեկանում մահացել է Քուվեյթի էմիր շեյխ Նաուաֆ ալ-Ահմեդ ալ-Ջաբեր ալ-Սաբահը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Քուվեյթի պետական ​​հեռուստատեսությունը, որը հեռարձակել է էմիրի գրասենյակի պաշտոնական հայտարարությունը։

Աղբյուրի համաձայն՝ Էմիրի գրասենյակի պետնախարար Մուհամմեդ Աբդուլլահ ալ-Մուբարաք աս-Սաբահը նոյեմբերի 29-ին հայտարարել էր միապետի հոսպիտալացման մասին։

Նրա հայտարարության համաձայն՝ շեյխ Նաուաֆի վիճակը կայուն էր, և նա ստանում էր անհրաժեշտ բուժօգնություն։

Քուվեյթի էմիրը գահ էր բարձրացել 2020 թվականի սեպտեմբերի 30-ին՝ իր խորթ եղբոր մահից հետո, ով երկիրը ղեկավարել էր 2006-ից 2020 թվականներին։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում