Սալիվանը Պաղեստինի ղեկավարի հետ քննարկել է Գազայում հետկոնֆլիկտային կայունացման հեռանկարները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեք Սալիվանը և Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը Ռամալլայում հանդիպման ժամանակ քննարկել են Գազայի հատվածում հետկոնֆլիկտային կայունացման հեռանկարները և դրանցում պաղեստինյան իշխանությունների դերը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների համար նախատեսված առցանց ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։

Նրա խոսքով՝ անդրադարձ է կատարվել նաև Պաղեստինի ազգային նորացված վարչակազմին և նրա դերակատարությանը պաղեստինցիների ապագայի համար, ինչպես նաև լայն կերպով քննարկվել է թե ինչպիսին կարող է լինել այն ու ինչպիսին պիտի լինի:

Հանդիպումից հետո Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ նշվել է, որ ԱՄՆ նախագահի օգնականը խորին ցավակցություն է հայտնել հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայում պաղեստինցի խաղաղ բնակիչների մահվան կապակցությամբ։

Հաղորդագրության համաձայն՝ Սալիվանը քննարկել է Գազայի պաղեստինյան բնակչությանը կենսական նշանակության մարդասիրական օգնության մատակարարումը մեծացնելու ԱՄՆ ջանքերը և ընդգծել խաղաղ բնակիչներին պաշտպանելու լրացուցիչ միջոցների կարևորությունը:

Սալիվանը ներկայացրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի տեսակետն առ այն, թե ինչպես կարելի է Մերձավոր Արևելքը դարձնել ավելի խաղաղ, ինտեգրված և բարգավաճ ՝երկու պետությունների գոյակցության սկզբունքի հիման վրա:

Հայերեն

Հայաստանն ակնկալում է Մոլդովայի հետ համագործակցության հետագա զարգացում և երկխոսության խորացում. ՀՀ ԱԳՆ

Հրդեհ «ՋՐՎԵԺ» անտառպարկում․ դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ

«Լամբադա» տրանսպորտային հանգույցի վերին հատվածը սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ է լինելու

Սեպտեմբերից նախատեսվում է Հայաստանից ԱՄԷ արտահանել շաբաթական մինչև 40 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն. ստորագրվել է հուշագիր

Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի համար նաև Ադրբեջանը կարող է դիտարկվել որպես էլեկտրաէներգիա մատակարարող երկիր

Իրինա Յոլյանը չընտրվեց ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում

Փաշինյանը հայտարարել է, թե Գարեգին Բ կաթողիկոսը պատվիրակություններ է ուղարկել տարբեր բնակավայրեր՝ հասկանալու ՀՀ-ում հեղափոխություն սկսելու հնարավորությունները

Հայաստանում բացվել է տարածաշրջանում եզակի ջերմոցային համալիր

Լոռու, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերում հրատապ ծրագրեր կիրականացվեն

«Ֆեստիվառ» փառատոնի երրորդ համերգը՝ Ճամբարակում