Հասարակական

Աննա Հակոբյանը Ամասիա բնակավայրում այցելել է մանկական արվեստի դպրոց

1 րոպեի ընթերցում

Աննա Հակոբյանը Ամասիա բնակավայրում այցելել է մանկական արվեստի դպրոց

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը դստեր` Արփիի ուղեկցությամբ դեկտեմբերի 15-ին այցելել է Շիրակի մարզի «Ամասիայի մանկական արվեստի դպրոց» ՊՈԱԿ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից, դպրոցի սաները վարչապետի տիկնոջը ներկայացրել են իրենց ստեղծագործությունները, նկարչական և ասեղնագործության բաժինների ձեռքի աշխատանքների ցուցահանդեսը:

Վարչապետի տիկինը հետևել է տեղում իրականացվող նկարչական գործնական աշխատանքին, զրուցել երեխաների հետ:

Աննա Հակոբյանը մասնակցել է նաև համերգային ծրագրի, որի ընթացքում հնչել են երաժշտական վոկալ-գործիքային կատարումներ, ցուցադրվել են պարային համարներ:

Համերգային ծրագրից հետո վարչապետի տիկինը շրջել է դպրոցում, ծանոթացել պայմաններին: Դպրոցի տնօրեն Ջեմմա Մանուկյանը ներկայացրել է նաև առաջիկա ծրագրերը:

Ամասիայի մանկական արվեստի դպրոցը հիմնադրվել է 1964 թվականին: Այժմ դպրոցը գործում է նոր վերանորոգված շենքում` ապահովված անհրաժեշտ գույքով և երաժշտական գործիքներով: Դպրոցն ունի շուրջ 130 աշակերտ, 5 երաժշտական, 3 արվեստի խմբեր:

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում