Մակրոնը հայտարարել է Պուտինի հետ երկխոսությունը վերսկսելու պատրաստակամության մասին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ պատրաստ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկխոսության վերսկսմանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Մակրոնն այս մասին հայտարարել է ԵՄ գագաթնաժողովի ավարտին կայացած մամուլի ասուլիսում։

«Եթե նախագահ Պուտինը լուրջ առաջարկներ ունի և պատրաստ է վերսկսել երկխոսությունը, որը թույլ կտա հասնել խաղաղ կարգավորման ՝ միջազգային իրավունքի նորմերի պահպանմամբ, Ֆրանսիան միշտ կլինի այն տերությունը, որը կաջակցի և ջանք չի խնայի արդյունքի հասնելու համար։ Իմ հեռախոսահամարը չի փոխվել»,- ասել է Մակրոնը։

Ֆրանսիայի նախագահն ընդգծել է, որ երկու առաջնորդների երկխոսությունը շարունակվել է 2022 թվականի փետրվարին Ուկրաինայում հակամարտության սկսվելուց հետո։

Դեկտեմբերի 14-ին մամուլի ասուլիսի ժամանակ ՌԴ նախագահ Վլասիմիր Պուտինը հայտարարել է, որ պատրաստ է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ երկխոսության վերսկսմանը, սակայն ֆրանսիական կողմն է, որ դադարեցրել է շփումը:

Հայերեն Français Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ