Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հաջորդ հանդիպման հստակ ժամկետներ չկան. փոխվարչապետ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների հաջորդ հանդիպման վերաբերյալ պայմանավորված հստակ ժամկետներ չկան, մինչև տարեվերջ հանդիպումը քիչ հավանական է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Անդրադառնալով դեկտեմբերի 14-ին երկու երկրների կողմից էլ հաստատված աշխատակարգերին՝ Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների կազմակերպման վերաբերյալ՝ Գրիգորյանն ասաց. «Աշխատակարգը, որը մենք հաստատեցինք երեկ, նկարագրում է, թե ինչպես են երկրների հանձնաժողովներն աշխատանքային հանդիպումներ ու համատեղ նիստեր կազմակերպելու: Աշխատանքի տրամաբանությունը հետևյալն է, որ տեղի են ունենում Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումներ: Եվ ճիշտ համարեցինք կանոնակարգել այդ աշխատանքի ընթացքը, մասնավորապես, թե երբ ենք հանդիպում, որտեղ ենք հանդիպում, ոնց ենք կազմում արձանագրությունը, ինչ լեզվով ենք խոսում և այլն»,-ասաց Գրիգորյանը:

Խոսելու են անգլերեն կամ ռուսերեն․ երկուսն էլ հնարավոր են:

«Հաջորդ հանդիպման վերաբերյալ պայմանավորված ժամկետներ դեռևս չկան: Սահմանազատման գործընթացը, այնուհետև նաև սահմանագծման գործընթացը, ես կարծում եմ, որ բավականին երկար կտևի, որովհետև բավականին բարդ գործընթաց է»,-ասաց Գրիգորյանը:

Փոխվարչապետը չբացառեց, որ հանձնաժողովների աշխատանքը կարող է տարիներ տևել։

«Հանձնաժողովների հանդիպումների ընթացքում կողմերից ամեն մեկն իր կողմից ներկայացնում է քարտեզ կամ քարտեզի հատված, իրավական փաստաթղթեր, որոնք սահմանի որևէ նկարագրություն կամ որևէ կարգավորում ունեն, և սկսվում է քննարկում, մտքերի փոխանակում»,-մանրամասնեց փոխվարչապետը:

Գրիգորյանը հիշեցրեց՝ բազմիցս հայտարարվել է, որ որպես մեկնարկային քարտեզ են ընդունում 1975-1990 թթ ամենաթարմ քարտեզները: «Մենք աշխատելու ենք բացառապես տոպոգրաֆիկ պրոֆեսիոնալ քարտեզներով, նաև պետք է աշխատենք բացառապես փաստաթղթերով, որոնք ունեն իրավական նշանակություն:

Հստակ ժամկետներ չկան, թե ինչ հաճախականությամբ են լինելու երկու հանձնաժողովների հանդիպումները, քանի որ մինչև հաջորդ հանդիպում աշխատանքները տարբեր են լինելու: Օրինակ՝ այս անգամ հանձնաժողովները քննարկել են աշխատակարգը, հաջորդ հանդիպմանը, ըստ փոխվարչապետի, կքննարկեն կանոնակարգը, ինչը շատ ավելի բարդ նախագիծ է լինելու: Այն ներքին շրջանառության իմաստով էլ ավելի շատ ժամանակ կպահանջի:

Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի հինգերորդ հանդիպումը՝ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ տեղի է ունեցել նոյեմբերի 30-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին:

Հայերեն Español Русский

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին