Հասարակական

Ձկնորսները երկկողմանի փակել են Երևան-Սևան մայրուղին՝ պահանջելով հանդիպում մարզպետի և շրջակա միջավայրի նախարարի հետ

1 րոպեի ընթերցում

Ձկնորսները երկկողմանի փակել են Երևան-Սևան մայրուղին՝ պահանջելով հանդիպում մարզպետի և շրջակա միջավայրի նախարարի հետ

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի մի քանի գյուղերի ձկնորսները բողոքի ակցիա են իրականացնում` երկկողմանի փակելով Երևան-Սևան ավտոճանապարհը՝ Գագարին բնակավայրի հատվածում: Դեպքի վայրից տեսանյութ է հրապարակել փաստաբան, «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը:

Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը՝ Shamshyan.com-ի հաղորդմամբ, երթևեկությունը կաթվածահար է եղել, գյուղացիները փակել են ճանապարհը, քանի որ կառավարությունը արգելում է իրենց ձկնորսությամբ զբաղվել:

Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են հանդիպում մարզպետի և շրջակա միջավայրի նախարարի հետ՝ նշելով, որ ճանապարհը չեն բացի մինչև հանդիպումը տեղի չունենա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում