Հունգարիան արգելափակել է 50 մլրդ եվրոյի ԵՄ ֆինանսական աջակցությունն Ուկրաինային

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հունգարիան արգելափակել է Ուկրաինային 50 միլիարդ եվրոյի ֆինանսական աջակցությունը։ Դա տեղի է ունեցել Եվրամիությանն անդամակցելու շուրջ Ուկրաինայի հետ բանակցություններ սկսելու մասին համաձայնություն հասնելուց մի քանի ժամ անց։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ի հրապարակումը։

«Երեկոյան նիստի ամփոփում․ Ուկրաինային լրացուցիչ գումար տալու վետո», - հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Բրյուսելում ԵՄ երկրների ղեկավարների բանակցություններից հետո։

ԵՄ ղեկավարները հայտարարել են, որ Կիևին օգնության շուրջ բանակցությունները կսկսվեն հաջորդ տարվա սկզբին։ Ի դեպ, Ուկրաինան նաև սպասում է 61 միլիարդ դոլարի լրացուցիչ ֆինանսական աջակցության ԱՄՆ-ից, սակայն ԱՄՆ կոնգրեսն առայժմ չի հաստատում այդ փաթեթը։

Ռուսաստանի դեմ ռազմական գործողություններում Ուկրաինան մեծապես կախված է ԵՄ-ի և ԱՄՆ-ի ֆինանսավորումից։

Ֆինանսավորումն արգելափակելուց ժամեր առաջ ԵՄ ղեկավարները որոշում էին կայացրել Ուկրաինայի և Մոլդովայի հետ սկսել միությանն անդամակցելու շուրջ բանակցություններ, ինչպես նաև Վրաստանին տրամադրել ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ։

Հունգարիան, որը սերտ հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ, ավելի վաղ դեմ էր արտահայտվել նաև Ուկրաինայի անդամակցությանը Եվրամիությանը, սակայն գագաթնաժողովի ժամանակ չի արգելափակել Կիևի հետ բանակցություններ սկսելու որոշումը։ BBC-ն հայտնում է, որ Օրբանը դուրս է եկել դահլիճից, ինչն, ըստ երևույթին, համաձայնեցված է եղել, իսկ ԵՄ 26 ղեկավարները կատարել են քվեարկությունը։ Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու որոշումն անցել է միաձայն։

Հայերեն Français Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ