Արմեն Ղազարյանը Ժնևում մասնակցում է Փախստականների հարցերով գլոբալ ֆորումին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը Ժնևում մասնակցում է Փախստականների հարցերով գլոբալ ֆորումի երկրորդ համաժողովին, որը տեղի է ունենում 4 տարի պարբերականությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից, այն նպատակաուղղված է գործնականում աջակցելու Փախստականների վերաբերյալ գլոբալ հռչակագրի դրույթների իրականացմանը, այդ թվում՝ մեղմելու ճնշումը ընդունող երկրների վրա, նպաստելու փախստականների ինքնաբավության մակարդակի բարձրացմանը, ավելացնելու երրորդ երկրների լուծումների հասանելիությունը և բարելավելու պայմանները ծագման երկրներում:

Փախստականների զբաղվածության ու ձեռներեցության թեմաներին նվիրված նիստում Արմեն Ղազարյանն ընդգծել է ազգային օրենսդրության ընձեռած հնարավորությունները փախստականների համար, որոնց իրավունքների փաթեթում աշխատանքի բաղադրիչը լիարժեք համընկնում է ՀՀ քաղաքացիների իրավունքների հետ: Նա նշել է, որ ձեռներեցության մասով հաջողության պատմություններ են արձանագրվել, մասնավորապես, Սիրիայից Հայաստան ժամանած փախստականների շրջանում:

Փախստականների հարցերով գլոբալ ֆորումի առաջին համաժողովի ընթացքում Հայաստանի ստանձնած հանձնառությունները գերակշիռ մեծամասնությամբ իրականացվել են: Մասնավորապես, մշակվել և Կառավարության հավանությանն է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության միգրացիոն քաղաքականության՝ ինտեգրման և վերաինտեգրման խնդիրների կարգավորման 2022-2032 թթ. ռազմավարությունը և դրանից բխող 2022-2026 թթ. գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը,

– գործարկվել է ապաստանի գործերի կառավարման թվային հարթակ,

– ուսումնասիրվել է ՀՀ-ում ապաքաղաքացիության խնդիրը, վեր հանվել այն հիմնական պատճառները, որոնք հիմք են հանդիսացել վերջին տարիներին ՀՀ-ում քաղաքացիություն չունեցող անձանց թվի աճի համար,

– և այդ թվի աճի կանխարգելման նպատակով համապատասխան փոփոխություններ են կատարվել «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում,

– աշխատանքներ են տարվում «Քաղաքացիություն չունեցող անձանց մասին» օրենքի նախագծի մշակման ուղղությամբ,

– պարբերաբար անցկացվել և անցկացվում են Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ապաստանի և իրավական ապահովման բաժնի աշխատակիցների՝ միջազգային պաշտպանության հարցերում կարողությունների զարգացմանն ուղղված ուսուցումներ,

– ներկայումս վերանայվում է փախստականների և ապաստանի ոլորտը կանոնակարգող օրենսդրությունը:

Հայերեն العربية Français Русский

ԱՍԵԱՆ-ի արտգործնախարարներն ԱՄՆ-ին և Իրանին զսպվածության կոչ են արել

Գյումրիի քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից

Չկասկածե՛ք, մենք ձեզ մենակ չենք թողնի այս խնդրի հետ. Տատյանա Կիմ, Wildberries-ի հիմնադիր

Իրանը ՄԱԿ-ից պահանջել է դատապարտել ԱՄՆ-ի հարվածն ԱԷՄԳ-ի կողմից պահպանվող Դարխովինի ատոմակայանին

Աշխարհի մեծագույն կին շախմատիստը համարվող Պոլգարը մերժել է Հունգարիայի նախագահ դառնալու առաջարկը

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Թուրքիան շարունակում է Ս-400 համակարգերի հարցով բանակցությունները երրորդ երկրների հետ

Նիկարագուայի նախագահ Օրտեգան արգելել է երկրում ընտրությունների անցկացումը

Լանջաղբյուրի Սուրբ Խաչ եկեղեցին վերականգնման կարիք ունի

«Արարատցեմենտ»-ի կառավարիչը կնշանակվի հուլիսին. Պապոյան