Հռոմի պապը հայտնել է, թե որտեղ է ցանկանում թաղվել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Ֆրանցիսկոս պապը ցանկանում է, որ մահվանից հետո իրեն թաղեն Սանտա Մարիա Մաջորե բազիլիկում, որը Հռոմի չորս գլխավոր բազիլիկներից մեկն է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին քահանայապետը դեկտեմբերի 12-ին հայտնել է Մեքսիկայի N+ հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Տեղն արդեն պատրաստ է․ ցանկանում եմ, որ ինձ թաղեն Սանտա Մարիա Մաջորեում: Այո՛, որովհետև ես շատ նվիրված եմ այս վայրին, ես միշտ գնացել եմ այնտեղ... Գոյություն ունի շատ ամուր կապ։ Ես արդեն հանդիպել եմ հուղարկավորության արարողության կազմակերպիչների հետ», - Ֆրանցիսկոս պապի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Դեկտեմբերի սկզբին քահանայապետը շնչուղիների բորբոքմամբ ուղեկցվող գրիպի պատճառով ստիպված էր հրաժարվել Դուբայ ուղևորությունից, որտեղ պետք է մասնակցեր ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 28-րդ համաժողովին (COP28):

«Ես ինձ ավելի լավ եմ զգում: Երբեմն ինձ ասում են, թե ես անխոհեմ եմ, որովհետև ցանկանում եմ ինչ-որ բան անել և շարժվել: Բայց դրանք լավ նշաններ են, ես միանգամայն առողջ եմ», - հավելել է Հռոմի պապը:

Հայերեն Français Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ