Միջազգային

Ֆինլանդիան կվերսկսի Ռուսաստանի հետ սահմանի երկու անցակետի աշխատանքը

1 րոպեի ընթերցում

Ֆինլանդիան կվերսկսի Ռուսաստանի հետ սահմանի երկու անցակետի աշխատանքը

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆինլանդիան կվերսկսի Ռուսաստանի հետ սահմանի երկու անցակետի աշխատանքը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնել են Ֆինլանդիայի կառավարությունից։

Ըստ հայտարարության՝ բացի երկուսից, սահմանային մյուս անցակետերը կմնան փակ։

Երկու անցակետի բացման վերաբերյալ որոշումը կգործի մինչև հունվարի 14-ը։ Միջազգային պաշտպանության համար դիմողների դիմումների ընդունումը նույնպես կկենտրոնացվի դրանցում։

Երկրի վարչապետ Պետերի Օրպոյի խոսքով՝ սահմանափակումները հանվել են՝ գնահատելու համար, թե արդյոք դրական տեղաշարժ է եղել։

Նրա խոսքով՝ մանրակրկիտ քննարկումից հետո, որոշում է ընդունվել վերահսկվող կերպով բացել սահմանային անցակետերը, սակայն պատրաստ են արագորեն կրկին սահմանափակումներ մտցնել։

Նոյեմբերի 30-ին Ֆինլանդիայի ՆԳՆ-ն հայտարարեց Ռուսաստանի հետ սահմանին գործող վերջին՝ «Ռայա-Ջոսեպի-Լոտտա» անցակետի փակման մասին։ Հստակեցվել է, որ բոլոր անցակետերը չեն գործի մինչև դեկտեմբերի 13-ը, իսկ միջազգային պաշտպանության համար դիմումների ընդունումը կենտրոնացված կլինի օդանավակայաններում և ծովային նավահանգիստներում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում