Միջազգային

Թեհրանն առաջարկել է Պաղեստինի ճակատագրի վերաբերյալ ինքնորոշման հանրաքվե անցկացնել

1 րոպեի ընթերցում

Թեհրանն առաջարկել է Պաղեստինի ճակատագրի վերաբերյալ ինքնորոշման հանրաքվե անցկացնել

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանին ու Իսրայելին միավորում է միայն պատմական Պաղեստինի տարածքում երկու անկախ պետություններ ստեղծելու հնարավորության հանդեպ առկա թերահավատությունը։ Թեհրանն առաջարկում է ինքնորոշման հանրաքվե անցկացնել այդ տարածքների բնիկ բնակիչների ժառանգների շրջանում։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին՝ Դոհայում տեղի ունեցած ֆորումի ժամանակ։

«Այդ տարածքի ինքնորոշման հանրաքվեն պետք է անցկացվի 1948 թվականից առաջ Պաղեստինի սկզբնական բնակիչների և նրանց ժառանգների՝ մուսուլմանների, քրիստոնյաների և հրեաների մասնակցությամբ, որպեսզի նրանք որոշեն իրենց ապագան»,- ասել է Աբդոլլահիանը։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում