Միջազգային

ՌԴ նախագահի ընտրությունները կանցկացվեն նաև Ռուսաստանի վերահսկողության տակ անցած նոր շրջաններում․ ՌԴ ԿԸՀ

1 րոպեի ընթերցում

ՌԴ նախագահի ընտրությունները կանցկացվեն նաև Ռուսաստանի վերահսկողության տակ անցած նոր շրջաններում․ ՌԴ ԿԸՀ

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունել նախագահի ընտրություններ անցկացնել Ուկրաինայի դեմ ռազմական գործողությունների ընթացքում ՌԴ վերահսկողության տակ անցած շրջաններում՝ չնայած ռազմական դրությանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «ՌԻԱ Նովոստի»-ն հաղորդում է, որ ԿԸՀ անդամները նման որոշում են կայացրել Անվտանգության դաշնային ծառայության, Պաշտպանության նախարարության և Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների, ինչպես նաև մասամբ Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող Զապորոժիեի և Խերսոնի մարզերի ղեկավարների հետ խորհրդակցություններից հետո։

«Մենք պետք է անմիջապես Ռուսաստանի նախագահին և Դաշնության խորհրդին տեղեկացնենք ընդունված որոշման մասին», - հայտարարել է ԿԸՀ փոխնախագահ Նիկոլայ Բուլաևը։

Նա նաև նշել է, որ հանձնաժողովը պատրաստ է այն բանին, որ կլինեն նշված շրջաններում ընտրությունները խափանելու փորձեր, սակայն վստահություն է հայտնել, որ այդ խնդիրները կհաղթահարվեն։

ՌԴ նախագահի ընտրությունները նշանակված են 2024 թ․ մարտի 17-ին։ Օրերս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ մտադիր է առաջադրել իր թեկնածությունը նախագահի պաշտոնի համար։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում