Հնդկաստանի Գերագույն դատարանը հաստատել է Ջամմու և Քաշմիր նահանգը հատուկ կարգավիճակից զրկելու որոշման օրինականությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հնդկաստանի Գերագույն դատարանը միաձայն կերպով հաստատել է կառավարության որոշումը՝ չեղյալ համարելու երկրի Սահմանադրության 370-րդ հոդվածի դրույթները, որով հատուկ կարգավիճակ էր շնորհվում Ջամմու և Քաշմիր նահանգին։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով PTI գործակալության հրապարակումը։

Ըստ Գերագույն դատարանի՝ 2019 թվականին Հնդկաստանի խորհրդարանի կողմից հաստատված Ջամմու և Քաշմիրի հատուկ կարգավիճակի վերացումն իրականացվել է Սահմանադրության համաձայն։ Այսպիսով, Գերագույն դատարանը վերջ է դրել մի քանի տասնամյակ շարունակվող բանավեճերին՝ կապված Ջամմու և Քաշմիրի հատուկ կարգավիճակի հետ։

Հատուկ կարգավիճակի շնորհիվ՝ նահանգն ուներ առանձին սահմանադրություն, դրոշ և տեղի վարչակազմի ինքնավարություն։ Գերագույն դատարանի որոշմամբ՝ մինչև 2024 թ․ սեպտեմբերը նահանգում պետք է տեղական խորհրդի ընտրություններ անցկացվեն։

Դատավորներն իրենց որոշումը հիմնավորել են նրանով, որ 370-րդ հոդվածը ժամանակավոր միջոց էր, և նախագահն իրավասու էր հետ կանչել այն:

2019 թվականին Նյու Դելիի կողմից տարածաշրջանի ինքնավար կարգավիճակի չեղարկումը հանգեցրեց Հնդկաստանի և Պակիստանի հարաբերությունների վատթարացման։ Ջամմու և Քաշմիրն ավելի մեծ՝ Քաշմիրի շրջանի մասն է, որը 20-րդ դարի կեսերից վիճարկվում է Հնդկաստանի, Պակիստանի և Չինաստանի կողմից։

Հայերեն

Թեհրանը չի զիջի ճնշմանը, Վաշինգտոնը պետք է հարգի Իսլամաբադի հուշագիրը․ Իրանի խորհրդարանի նախագահ

ՀԱՊԿ-ն չի համագործակցում Հայաստանի հետ ռազմական ոլորտում․ ՌԴ ԱԳՆ

Կշարունակենք կանգնել Ուկրաինայի կողքին․ Կոշտան ու Զելենսկին Կիևում հանդիպում են անցկացրել

ՀՀ-ում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու ցուցանիշն աճել է 59 տոկոսով․ Միգրացիոն ծառայությունը տվյալներ է ներկայացրել

Հարավային Սուդանում ՄԱԿ-ի երկու խաղաղապահ է սպանվել

Իտալիայի վարչապետն Ուկրաինայի հարցով բանակցությունները սկսելու անհրաժեշտություն է տեսնում

Մեկնարկել են «Երիտասարդական խորհրդարան» ծրագրի 2026 թ. աշխատանքները

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հեռախոսազրույցը

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումներ են գրանցվել նաև Հայաստանում

Հութիները հայտարարել են, որ բալիստիկ հրթիռով սաուդական նավթատար են խոցել