Միջազգային

Մարին Լը Պենը կկանգնի դատարանի առաջ՝ կեղծ աշխատատեղերի գործով

2 րոպեի ընթերցում

Մարին Լը Պենը կկանգնի դատարանի առաջ՝ կեղծ աշխատատեղերի գործով

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի «Ազգային միություն» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը և « կուսակցության ևս 26 անդամներ կկանգնեն դատարանի առջև՝ Լը Պենի կուսակցության եվրոպացի պատգամավորների օգնականների համար ենթադրյալ կեղծ աշխատատեղեր ստեղծելու գործով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Փարիզի դատախազությունը։

Երկու դատավորներ դատախազության պահանջով որոշել են դատել «Ազգային միություն» կուսակցությունից 27 հոգու։ Կուսակցությունը, սակայն, հայտարարել է, որ ոչ մի իրավախախտում չի կատարել։

«Մենք պաշտոնապես մերժում ենք մեր Եվրախորհրդարանի պատգամավորներին և պատգամավորների օգնականներին առաջադրված մեղադրանքները», - ասել են կուսակցությունից՝ մատնանշելով, որ լսումները թույլ կտան ներկայացնել իրենց ապացույցներն ու փաստարկները։

Հետաքննությանը ներգրավված է 27 մարդ, այդ թվում՝ Մարին Լը Պենը և նրա հայրը՝ վերանվանված «Ազգային ճակատ» կուսակցության հիմնադիր Ժան Մարի Լը Պենը։ Դատախազությունը պահանջում է, որ հիմնական մեղադրյալները դատվեն Փարիզի ուղղիչ դատարանում՝ 2004-2016 թվականներին Եվրամիության պետական ​​միջոցների չարաշահման մեղադրանքով:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում