Իտալիայում 2024-ին կվերապատրաստվեն ՀՀ ՆԳՆ ոստիկաններ. Արամ Հովհաննիսյանը հանդիպել է Վիտտորիո Պիսանիի հետ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը հանդիպել է Իտալիայի պետական ոստիկանության ղեկավար Վիտտորիո Պիսանիի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, կողմերը կարևորել են 2010 թ. ստորագրված Հանցավորության դեմ պայքարում համագործակցության վերաբերյալ համաձայնագրի շրջանակներում մի շարք ուղղություններով իրականացվող համագործակցությունը։

Նշվում է, որ Իտալիայի պետական ոստիկանության ղեկավարը կարևորել է ՆԳՆ ընթացող բարեփոխումները և պատրաստակամություն է հայտնել աջակցելու իրականացվող գործընթացներին։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել 2024 թ. ընթացքում Իտալիայի Հանրապետությունում վերապատրաստել 20 ոստիկանների, որոնք կզարգացնեն իրենց կարողությունները թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի և զանգվածային միջոցառումների ժամանակ հասարակական կարգի պահպանության իրականացման ոլորտում։

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում