Պուտինը և Ռայիսին հագեցած բանակցություններ են վարել․ Պեսկով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Իրանի նրա պաշտոնակից Էբրահիմ Ռայիսին դեկտեմբերի 7-ին վարել են շատ հագեցած բանակցություններ։ Կողմերը քննարկել են պաղեստինաիսրայելական հակամարտությունը և բազմապլանային երկկողմ գործընկերության հարցեր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Շատ, շատ հագեցած բանակցություններ են տեղի ունեցել։ Հիմնական հարցերը շարադրված են եղել նախագահների հայտարարություններում, որոնք նախագահները հանդիպման սկզբում արել են նեղ ձևաչափով։ Դա, անշուշտ, մտքերի փոխանակում էր պաղեստինաիսրայելական հակամարտության վերաբերյալ, նաև երկկողմ հարաբերությունների, ամենից առաջ՝ շատ բազմակողմ գործընկերության երկկողմ հարաբերությունների», - Կրեմլի խոսնակի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Նախագահների բանակցություններում անդրադարձ է կատարվել OPEC+-ի թեմային և համագործակցության այս ձևաչափի շրջանակներում ընդունվող որոշումներին։

«Այդ թեման հիշատակվել է շփումների ժամանակ: ՕՊԵԿ+–ի շրջանակներում փոխգործակցության և համագործակցության և ՕՊԵԿ+–ի շրջանակներում ընդունված որոշումների թեման արծարծվել է, հիշատակվել Ռայիսիի հետ բանակցությունների ընթացքում», – ասել է Կրեմլի ներկայացուցիչը:

Հայերեն Français Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ