Միջազգային

Պուտինը հայտարարել է նախագահական ընտրություններին մասնակցելու մասին

1 րոպեի ընթերցում

Պուտինը հայտարարել է նախագահական ընտրություններին մասնակցելու մասին

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի 2024 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին նա հայտարարել է Կրեմլում՝ Հայրենիքի հերոսների օրվա արարողության մասնակիցների հետ զրույցի ժամանակ։

«Ես առաջադրվելու եմ Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնի համար», - Պուտինի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը։

Ըստ հրապարակման՝ Վլադիմիր Պուտինին նախագահի պաշտոնի համար առաջադրվել խնդրել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության խորհրդարանի խոսնակ Արտեմ Ժոգան, որն Ուկրաինայի դեմ ռազմական գործողություններում զոհված հերոսի հայր է։

ՌԴ ղեկավարի պաշտոնում Պուտինի ներկայիս լիազորությունների ժամկետը լրանում է 2024 թվականի մայիսի 7-ին։ Ռուսաստանում հաջորդ նախագահական ընտրությունները նշանակված են մարտի 17-ին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում