Փոդքասթ

Podcast -ՍոցUp․Կենսաթոշակային իրավունքի պայմանների հստակեցման բարեփոխումներ անընդհատ կատարվում են․ոլորտի պատասխանատու

4 րոպեի ընթերցում

Podcast -ՍոցUp․Կենսաթոշակային իրավունքի պայմանների հստակեցման բարեփոխումներ անընդհատ կատարվում են․ոլորտի պատասխանատու

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։Կենսաթոշակային ապահովության ոլորտում բարեփոխումներ անընդհատ կատարվում են, որոնք տարաբնույթ են, բայց նպատակ ունեն պարզեցնել համապատասխան գործընթացները, հստակեցնել կենսաթոշակի իրավունք տվող պայմանները։

Այս մասին «Արմենպրես»-իPodcast-ՍոցUp նախագծի շրջանակներում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանը՝ հավելելով, որ վերջին երկու-երեք տարիներին էական է եղել կենսաթոշակառուների առցանց դիմումների հիման վրա իրավունքի իրացման հնարավորության ներդրումը։

MXO_8355.JPG (732 KB)

Ըստ այդմ՝ անձը պարտականություն չունի ներկայանալու որևէ պետական մարմին․ առցանց դիմումի հիման վրա կարելի է փոխել կենսաթոշակի վճարման եղանակը, ինչպես նաև աշխատող անձի դիմելու դեպքում՝ իրականացնել դրա վերահաշվարկը։

«Առցանց համակարգը ներդրվում է, ընդհանուր առմամբ, այն դեպքերում, երբ տեղեկատվությունը, որ անհրաժեշտ է քաղաքացու իրավունքների իրացման համար, պետական մարմնի կողմից արդեն իսկ տիրապետվում է։ Մինչև համակարգի ներդրումը, մասնավորապես կենսաթոշակի վերահաշվարկի համար պահանջվում էր ներկայանալ՝ բերելով փաստաթղթեր գործատուից, իսկ այժմ այդ գործընթացը հնարավոր է անել առցանց կամ տարածքային բաժին ներկայացնելով դիմում, որը պարտադիր պայման է իրավունքի իրացման համար։ Այս պարագայում մենք հնարավորություն ունենք աշխատանքային գործունեության մասին տեղեկատվություն հարկային մարմնի կողմից վարվող բազայից»,-ներկայացրեց Գալստյանը՝ հավելելով, որ այժմ առցանց դիմումով, առանց տարածքային բաժին ներկայանալու, հնարավոր է փոխել նաև բանկը, որի միջոցով վճարվում է կենսաթոշակը։

Ըստ Անահիտ Գալստյանի՝ ներկայում կենսաթոշակային ապահովության ոլորտում լուրջ բարեփոխումների նախագիծ է մշակվում, որի մասին հնարավոր կլինի հստակ խոսել վերջնական տեսքի բերելուց և միայն համապատասխան հարթակում հրապարակումից հետո։

Անդրադառնալով «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում վերջերս կատարված փոփոխությունների և լրացումների առանձնահատկություններին՝ վարչության պետը մանրամասնեց, որ դրանով կարգավորվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակների նշանակման ընթացակարգի խնդիրը։

Նրա խոսքով՝ ԼՂ-ից բռնի տեղահանված կենսաթոշակառուները հաճախ են բարձրաձայնում կենսաթոշակների վճարման մասին, մինչդեռ օրենսդրությամբ այն կարող է վճարվել, եթե նշանակվել է ՀՀ-ում։

«Մենք ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար ընթացակարգերն ենք փորձել պարզեցնել, որպեսզի կարողանանք շուրջ 30 հազար մարդու կենսաթոշակ նշանակել՝ մեկ-երկու ամսվա ընթացքում։ Համեմատության համար ասեմ, որ նույնքան կենսաթոշակ ՀՀ-ում տարեկան էինք նշանակում։ Մենք չենք կարող նրանց ասել՝ սպասեք մեկ տարվա ընթացքում կնշանակենք»,-պարզաբանեց Գալստյանը՝ ավելացնելով, որ այժմ հնարավորություն է տրվել հեշտ և արագ ընթացակարգերով կենսաթոշակ նշանակել բռնի տեղահանված այն անձանց, ովքեր իրենց կենսաթոշակային իրավունքն արդեն իրացրած են եղել ԼՂ-ում։

Մանրամասները՝ Podcast-ում։

Podcast. Բացահայտելով հոգեբանի հետ. դեպրեսիա

Փոդքասթ

Podcast. Բացահայտելով հոգեբանի հետ. դեպրեսիա

Podcast-ՖինԲրոքեր. Freedom Broker Armenia-ի փորձագետը ներկայացրեց ոլորտի վերահսկման, ներդրողների պաշտպանության մեխանիզմները

Փոդքասթ

Podcast-ՖինԲրոքեր. Freedom Broker Armenia-ի փորձագետը ներկայացրեց ոլորտի վերահսկման, ներդրողների պաշտպանության մեխանիզմները

Podcast-Հարց բժշկին. ինչպե՞ս պաշտպանվել միջատների և սողունների խայթոցներից. մանրամասնում է մասնագետը

Փոդքասթ

Podcast-Հարց բժշկին. ինչպե՞ս պաշտպանվել միջատների և սողունների խայթոցներից. մանրամասնում է մասնագետը

Podcast. Բացահայտելով հոգեբանի հետ. կպչուն մտքերի նևրոզ

Փոդքասթ

Podcast. Բացահայտելով հոգեբանի հետ. կպչուն մտքերի նևրոզ

Podcast. ՔՈԱՖ-ի կողմից մշակված անգլերենի դասագրքերը հաղթել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հայտարարած մրցույթում

Փոդքասթ

Podcast. ՔՈԱՖ-ի կողմից մշակված անգլերենի դասագրքերը հաղթել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հայտարարած մրցույթում

Podcast-ՖինԲրոքեր․ Ֆինանսական ներդումների համար Հայաստանում նոր հնարավորություններ են ստեղծվում. Freedom Broker Armenia-ի փորձագետ

Փոդքասթ

Podcast-ՖինԲրոքեր․ Ֆինանսական ներդումների համար Հայաստանում նոր հնարավորություններ են ստեղծվում. Freedom Broker Armenia-ի փորձագետ

Podcast-Հարց բժշկին. մեկ անգամ արյուն հանձնելով՝ կարելի է մի քանի բուժառուի նոր կյանք նվիրել

Փոդքասթ

Podcast-Հարց բժշկին. մեկ անգամ արյուն հանձնելով՝ կարելի է մի քանի բուժառուի նոր կյանք նվիրել

Podcast. Բացահայտելով հոգեբանի հետ․ տագնապային գրոհ

Փոդքասթ

Podcast. Բացահայտելով հոգեբանի հետ․ տագնապային գրոհ

Podcast. Այլընտրանքային կրթություն, ուսուցման 4 ուղղություն Catalyst Academy-ում. կատալիստները՝ դրական փոփոխություն բերող առաջնորդ պատանիներ

Փոդքասթ

Podcast. Այլընտրանքային կրթություն, ուսուցման 4 ուղղություն Catalyst Academy-ում. կատալիստները՝ դրական փոփոխություն բերող առաջնորդ պատանիներ

Podcast-ՖինԲրոքեր. Ըստ  Freedom Broker Armenia-ի փորձագետի՝ ներդրումների հիմնական նպատակը բարեկեցությունը պետք է լինի

Փոդքասթ

Podcast-ՖինԲրոքեր. Ըստ Freedom Broker Armenia-ի փորձագետի՝ ներդրումների հիմնական նպատակը բարեկեցությունը պետք է լինի

Podcast-Հարց բժշկին. ինչո՞ւ է կարևոր ունենալ ընտանեկան բժիշկ, մանրամասնում է մասնագետը

Փոդքասթ

Podcast-Հարց բժշկին. ինչո՞ւ է կարևոր ունենալ ընտանեկան բժիշկ, մանրամասնում է մասնագետը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում