Հասարակական

Երևանը պատրաստվում է Ամանորին

1 րոպեի ընթերցում

Երևանը պատրաստվում է Ամանորին

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամանորին ընդառաջ Երևանում ակտիվ նախատոնական աշխատանքներ են։ Մեկնարկել են գլխավոր տոնածառի տեղադրման աշխատանքները։ Հանրապետության հրապարակի և գլխավոր տոնածառի ձևավորումը կլինի նույնը, նախորդ տարվա համեմատ մեծ տարբերություն չի նախատեսվում։

Տոնական զարդարանքով, բազմազան լուսավորությամբ նոր շունչ են ստանում Երևանի փողոցներն ու շենքերը։ Ընդհանուր քաղաքային զարդարանքի աշխատանքներում իրենց ներդրումն ունեն մասնավոր կենտրոնները։ Խանութներն ու ժամանցի կենտրոններն այցելուների ուշադրությունը հրավիրելու համար հանդես են գալիս ինքնատիպ զարդարանքով։

Թեև տոնական ձևավորումն ավելի ընդգծված է լինելու կենտրոնում, բայց համապատասխան մթնոլորտ կապահովվի նաև վարչական բոլոր շրջաններում: Մայրաքաղաքի բնակիչների ու հյուրերի համար այս տարի կգործի նաև Ամանորի և սուրբծննդյան տոնավաճառը: Այս տարի ևս քաղաքը ձևավորվում է նախորդ տարվա գեղարվեստական լույսերով ու դեկորներով։

Քաղաքի տոնական լույսերը կմիանան դեկտեմբերի 10-ից հետո:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում