Միջազգային

Բաղդադում ԱՄՆ դեսպանատունը ենթարկվել է հրթիռակոծության. ԶԼՄ-ներ

1 րոպեի ընթերցում

Բաղդադում ԱՄՆ դեսպանատունը ենթարկվել է հրթիռակոծության. ԶԼՄ-ներ

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքում ԱՄՆ դեսպանատունը, ըստ տարբեր աղբյուրների, ենթարկվել է հրթիռային հարձակման։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Al Jazeera-ի հրապարակումից։

Դեսպանատունը գտնվում է Բաղդադի կենտրոնի, այսպես կոչված, Կանաչ գոտում, որտեղ գտնվում են պետական և դիվանագիտական շենքեր։ Նշվում է, որ դեկտեմբերի 8-ի առավոտյան խիստ վերահսկվող Կանաչ գոտու շրջակայքում պայթյուններ են լսվել։

Տարբեր լրատվամիջոցներ, վկայակոչելով ԱՄՆ-ի և Իրաքի զինվորականների շրջանում իրենց աղբյուրներին, նշում են, որ Կանաչ գոտում հրթիռներ են ընկել լուսաբացին, հնչել են տագնապի շչակներ։

Տարբեր սոցիալական ցանցերում տեսանյութեր են տարածվել, որոնցում երևում են Կանաչ գոտում ընկած հրթիռները։ Al Jazeera-ի հատուկ բաժինը հաստատել է, որ հրթիռներն ընկած են ԱՄՆ դեսպանատան մոտ։

Բաղդադում ԱՄՆ դեսպանատունն առայժմ չի հաստատել այս հաղորդումները։ Նաև պարզ չէ՝ արդյոք գործել են դեսպանատան հակաօդային պաշտպանության համակարգերը կամ արդյոք կան տուժածներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում