Միջազգային

Թուրքիայի և Հունաստանի միջև չկա խնդիր, որը հնարավոր չէ լուծել․ Էրդողանը՝ Միցոտակիսին

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի և Հունաստանի միջև չկա խնդիր, որը հնարավոր չէ լուծել․ Էրդողանը՝ Միցոտակիսին

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայի և Հունաստանի միջև չկա որևէ խնդիր, որը հնարավոր չէ լուծել։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Anadolu գործակալությունից, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Աթենքում Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ հանդիպումից հետո։

«Մենք հույս ունենք լուծել մեր խնդիրները կառուցողական երկխոսության, բարիդրացիական հարաբերությունների միջոցով՝ միջազգային օրենքի հիման վրա», - մամուլի ասուլիսում հայտարարել է Էրդողանը։

«Ողջ տարածաշրջանի շահերից կբխի Կիպրոսի հարցում հասնել արդար, տևական և կայուն լուծման՝ հիմնվելով կղզու իրողությունների վրա», - հավելել է նա։

Էրդողանը նաև նշել է, որ ցանկանում է «օրինակ ծառայել աշխարհին»՝ Թուրքիայի և Հունաստանի միջև համատեղ քայլերի ձեռնարկմամբ։

Թուրքիայի նախագահը Հունաստան է այցելել դեկտեմբերի 7-ին։ Էրդողանի խոսքով՝ կողմերը հանդիպման ընթացքում տեսակետներ են փոխանակել Էգեյան ծովի և Միջերկրական ծովի արևելյան հատվածի վերաբերյալ իրենց դիրքորոշումների շուրջ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում